• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը «Vietnam National Brand 2023» համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

20 ապրիլի, 2023
Դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը «Vietnam National Brand 2023» համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 20-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց «Vietnam National Brand 2023» խորագրով ամենամյա համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Առևտրի խթանման գործակալության կողմից:

Համաժողովի հանդիսավոր արարողությանը բացման ելույթով հանդես եկավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարար պարոն Չան Քուոկ Խանը : Իր ելույթում պարոն Չանը կարևորեց համաժողովի անցկացումը՝ հավելելով, որ 2018-2022 թթ. համաժողովին մասնակցող վիետնամական ընկերությունների թիվը տարեց տարի մշտապես աճել է: ՎՍՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարարը նշեց, որ 2023 թվականին համաժողովին մասնակցում են վիետնամական 50 ընկերություններ: Պարոն Չանն իր ելույթում նաև ներկայացրեց 2022 թվականին Վիետնամի կողմից արձանագրված հիմնական տնտեսական ցուցանիշները:

Համաժողովի բանախոսները ներկայացրեցին իրենց պատկերացումներն ու առաջարկությունները Վիետնամի կառավարությանը՝ «Վիետնամ» բրենդի աշխարհում հանրահռչակման նպատակով, ինչն իր հերթին կնպաստի վիետնամական արտադրանքի հանրահռչակմանը և զբոսաշրջության ավելացմանը:

Բանախոսներն իրենց ելույթներում նշեցին ազգային ապրանքանիշի իմիջի ձևավորման գործում՝ սպառողների վստահության ու հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև կանաչ էներգիայի, խելացի տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունն ապրանքների արտադրության ու վերամշակման գործընթացներում: Նրանք նաև կարևորեցին ազատ առևտրի միջազգային համաձայնագրերի շրջանակներում՝ մասնավորապես խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության համապարփակ և առաջադեմ համաձայնագրի  և Եվրամիություն-Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրերի ընձեռած առավելությունների օգտագործումը:

«Vietnam National Brand 2023» համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար, նախարարի տեղակալ պարոն Դո Սյուան Տույենը, նախարարությունների ու պետական տարբեր գերատեսչությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և ներկայացուցիչները, օտարերկրյա և վիետնամական համալսարանների ղեկավարներ, դասախոսներ ու այլ մասնակիցներ:

Համաժողովին ներկա էր նաև ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: